Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով Ֆրանսիայում գործազրկության մակարդակն աճել է և հասել վերջին 16 տարվա կտրվածքով իր առավելագույն ցուցանիշին: Ֆրանսիայի Աշխատանքի նախարարության տվյալներով`  այս տարվա երկրորդ ամսվա վերջի դրությամբ երկրում գործազրկության մակարդակը կազմել է 10,8%, իսկ գործազուրկների ընդհանուր թիվը` 3,1877 մլն մարդ:

Հատկանշական է, որ Ֆրանսիայում գործազուրկների թվաքանակի աճ է գրանցվում արդեն 22-րդ ամիսն անընդմեջ, ինչը վկայում է այն մասին, որ երկրի աշխատանքի շուկան բավականին ծանր վիճակում է:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ներկայում Ֆրանսիայում թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է և խոստացել է` քայլեր ձեռնարկել երկրում ճգնաժամի պատճառով գործազրկության խորացումը կանխելու համար:

Share