Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ՆԱՎԹԻ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻՆ

Շվեյցարիան հրաժարվել է նավթային թրեյդերների գործունեության ավելի խիստ կարգավորման կանոններ ներդնելուց: Դրանց փոխարեն թրեյդերներին առաջարկվել է կամավոր ընդունել ոլորտում գործունեություն իրականացնելու կանոններ և լինել ավելի թափանցիկ:

Երկրի կառավարության ընդունած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ պետությունը ցանկանում է հումքի առևտրի ոլորտի ընկերությունների կորպորատիվ պատասխանատվության կամավոր ստանդարտներ մշակել և ոլորտը դնել համապատասխան միջազգային մարմինների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի սկսվել է հետաքննություն այնպիսի հայտնի թրեյդերական ընկերությունների նկատմամբ, ինչպիսիք են Vitol-ը, Glencore International-ը և Trafigura-ն: Իշխանությունները կասկածում են, որ վերոնշյալ ընկերությունները կարող են վնասել երկրի գործարար համբավին:

Վերլուծաբանների կարծիքով, այս քայլը Շվեյցարիային կօգնի պահպանել հումքային առևտրի համաշխարհային կենտրոնի իր կարգավիճակը: Նմանատիպ կենտրոնների կարգավիճակի են ձգտում հասնել նաև Սինգապուրը, Դուբայը և Լոնդոնը:

Վերջին 10 տարիներին Շվեյցարիայում հումքային առևտրի ծավալներն աճել են 10 անգամ և հասել 21 միլիարդ դոլարի, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3.5%-ը:

Հումքային առևտրի կենտրոն է համարվում նաև Ժնևը:

Share