Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ՓՈՂԵՐՆ «ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏՆ» ԵՆ

Շվեդական և դանիական փողերը համարվել են Եվրոպայի առավել կեղտոտ թղթադրամները:

Շվեդական կրոնի վրա միջինում հայտնաբերվել է 39,6 հազար բակտերիա, դանիական թղթադրամների վրա`40,3 հազար:

Միևնույն ժամանակ, եվրոն համարվել է Եվրոպայի ամենամաքուր թղթադրամը: Վերջինիս վրա բակտերիաների թիվը հասնում է մոտ 11 հազարի:

Փորձագետները նշում են, որ 26 հազար բակտերիայի առկայությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման հիմք հանդիսանալ:

Share