Բաժին. Տնտեսական

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ՝ ԻՐ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր՝ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ նշանակվելը: Ինչպես գրում է «Օրակարգ»-ը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ ուրախ է ընկերության խորհրդի միանալու համար և պատրաստ է իր ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացման գործընթացում:

«Վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրն օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար», – նշել է Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության 100% բաժեմասի սեփականատերն է:

Share