Տնտեսական

Նավահանգիստների աշխատողների գործադուլը կարող է կաթվածահար անել ԱՄՆ առևտուրը

ԱՄՆ-ի Արևելյան ափին ավելի քան 30 նավահանգիստների աշխատողների գործադուլը, որոնցով անցնում է ԱՄՆ արտահանման և ներմուծման մեկ քառորդը, կարող է կաթվածահար անել երկրի առևտուրը: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

The Conference Board վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ փակումը «կաթվածահար կանի առևտուրն ԱՄՆ-ում՝ դադարեցնելով սննդամթերքի, դեղագործական ապրանքների, սպառողական էլեկտրոնիկայի և հագուստի ներմուծումը»:

Ամերիկյան JPMorgan բանկի վերլուծաբաններն էլ կարծում են, որ ամերիկյան նավահանգիստներում այս դադարը կարող է օրական 5 միլիարդ դոլարի վնաս հասցնել ամերիկյան տնտեսությանը:

Միաժամանակ փորձագետները նշում են, որ եթե գործադուլը տևի մինչև երկու շաբաթ, ապա զգալի կորուստներ կունենան միայն նավահանգիստների մատակարարումներից առավել կախված տարածքները, բայց եթե ​​ակցիան ավելի երկար տևի, դա կհանգեցնի ապրանքների պակասի և գների բարձրացման ամբողջ երկրում: Սա ամենից շատ կանդրադառնա սննդի և մեքենաների վրա:

Share