Բաժին. Տնտեսական

ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ

«Հրապարակը» գրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը՝ Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ: Նա 2001-2010թթ. զբաղեցրել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը: Ռուբեն Մնացականյանը Հ1-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է:

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետությանը պատճառած շուրջ 85 մլրդ դրամ վնասի համար: Մնացականյանը կալանավորվել է Վազգեն Խաչիկյանի գործի շրջանակներում: Կասկածվում է, որ նա վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է:

Share