Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ

2012 թվականի արդյունքներով ամերիկյան ընկերությունների համախառն շահույթը հասել է աննախադեպ մակարդակի՝ կազմելով ՀՆԱ-ի 12,4%-ը, ինչը վերջին 70 տարվա կտրվածքով առավելագույն արդյունքն է: Նշենք, որ 2011 թվականին այս ցուցանիշը կազմել էր 12,1%:

Միևնույն ժամանակ, հաշվետու տարում ամերիկյան ընկերությունների կողմից աշխատակիցներին տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կրճատվել է և կազմել ՀՆԱ-ի 54,6%-ը: 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 55%:

Փորձագետները նշում են, որ տնտեսական զարգացումների նման ընթացքը կարող է բացասաբար անդրադառնալ բնակչության գնողունակության վրա:

Share