Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ

2012 թվականին մեր տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 14%-ը, որը կազմել է 106,7 մլն ԱՄՆ դոլար, ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ: 2011 թվականի համեմատ ոլորտում իրականացված օտարերկրյա ներդրումներն աճել են շուրջ 2 անգամ:

Միևնույն ժամանակ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր ուղղված օտարերկրյա ներդրումները կազմել  են 94,6 մլն ԱՄՆ դոլար կամ իրականացված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 12,5%-ը: Բացարձակ արտահայտությամբ այս ճյուղներում ներդումների ծավալն աճել է շուրջ 3,8 անգամ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում Հայաստանի մետաղական հանքաքարի արդյունահանմամբ հետաքրքրված օտարերկրյա ներդրողները Կանադայից են, իսկ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման այլ ճյուղերում օտարերկրյա ներդրումների առավել մեծ հոսք գրանցվել է Շվեյցարիայից և Գերմանիայից:

Share