Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈԳՈՏՈՒ ԲԱՆԿԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԵՆ

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) խորհրդի անդամ Իվ Մերշը հայտարարել է, որ արժութային միության բանկերում ավանդները վտանգնված չեն:

Հիշեցնենք, որ մինչ այս Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Կիպրոսի ֆինանսական համակարգի փրկության և ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով ընտրված մեթոդները եզակի են և չեն օգտագործվի որպես օրինակ: ԵԿԲ դիտարկմամբ՝ Կիպրոսում ստեղծված իրավիճակն իր բնույթով առանձնահատուկ է, ինչով և պայմանավորված՝ խնդիրների լուծման համար պահանջել է ոչ ստանդարտ մեթոդների կիրառում:

Share