Բաժին. Տնտեսական

COCA-COLA ԲՐԵՆԴՆ ԱՄԵՆԹԱՆԿՆ Է

Brandirectory-ին հրապարակել է խմիչքի արտադրության ոլորտում ամենաթանկ ապրանքային նշանների անունները: Ինչպես և սպասվում էր՝ այս ոլորտում ամենթանկ բրենդ է ճանաչվել Coca-Cola-ն, որի արժեքը գնահատվել է 34,20 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Pepsi-ն է. Coca-Cola-ի գլխավոր մրցակցի բրենդի արժեքը գնահատվել է 18,70 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Budweiser-ը՝ 7,47 մլրդ դոլար, չորրորդում՝ մեքսիկական Corona բրենդը (4,57 մլրդ դոլար): Լավագույն հնգյակը եզրափակում է Miller Genuine Draft-ը (4,38 մլրդ դոլար): 

Բրիտանական Johhine Walker-ը հայտնվել է վեցերորդ հորիզոնականում՝ 4,37 մլրդ դոլար: 4,36 մլրդ բրենդային արժեքով Nestle Pure Life-ը հայտնվել է յոթերորդ հորիզոնականում, որին հաջորդում է Heineken-ը՝ 4,22 մլրդ դոլար: Asahi-ն հայտնվել է իներորդ տեղում՝ 4,1 մլրդ դոլար: Լավագույն տասնյակը եզրափակում է Coca-Cola ընկերությանը պատկանող Sprite-ը՝ 4 մլրդ դոլար:

Share