Բաժին. Տնտեսական

2013Թ. ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 20.8%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2013թ.-ի առաջյին երկու ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 26 325 տոննա պղնձի խտանյութ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 20.8%-ով:

ՑԻնկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 33.3%-ով և կազմել 1 984.2 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 21.7%-ով և կազմել 1 895.1 տոննա: Ֆեռոմոլիբեդնի արտադրության ծավալներն աճել են 34.6%-ով և կազմել 1062 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 30.3%-ով և կազմել 2 024 տոննա: Այլումինի գլանվածքի արտադրությանը դադարեցվել է, իսկ փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 21.4%-ով և կազմել 4 504 տոննա:

Share