ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 35,975.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 4.6%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 23%-ով և կազմել 48,289.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 8.3%-ով և կազմել 96,347.7 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 8.2%-ով՝ կազմելով 11,629.7 հազար լիտր։