Լուսանկարը՝ Depositphotos
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 26,202.0 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.7%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 11.7%-ով և կազմել 9,309.0 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 30%-ով և կազմել 1,329.7 տոննա։