Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԸ ՈՐՈՇԵԼ Է ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Տնտեսական աճը խթանելու նպատակով Կիպրոսի կառավարությունը որոշել է վերացնել մինչ այս գործող արգելքը և թույլատրել երկրի ներսում խաղատների կառուցումը: Այս մասին գրում է արևմտյան մամուլը: 

Նշվում է, որ Կիպրոսի ղեկավարությունը մտադիր է իր այս ծրագիրն իրագործել՝ անտեսելով եկեղեցու բացասական դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 25-ին Եվրոգոտին հաստանել էր Կիպրոսի բանկերին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը: Առաջին տրանշը, որը կկազմի 10 մլրդ եվրո, Կիպրոսը կստանա ընթացիկ տարվա մայիս ամսին:

Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ  եղավ ֆինանսական օգնություն:

Share