Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013թ.-ի առաջին երկու ամսում Հայաստանում արտադրված էկելտրաէներգիայի ծավալն աճել է 0.7%-ով և կազմել 1542 մլն կՎտ ժամ:

Մասնավորապես, ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 17.2%-ով և կազմել 810.6 մլն Կվտ ժամ, ՀԷԿ-երի կողմից արտադրվել է 273.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 10.5%-ով:

ՀԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 14.4%-ով և կազմել 457.6 մլն կՎտ ժամ:

Հողմային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 2 անգամ և կազմել 0.8 մլն կՎտ ժամ:

Share