Բաժին. Տնտեսական

ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ՝ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՐՊԱԿՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որում նշված է. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն»:

Share