Բաժին. Տնտեսական

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2014Թ.-ԻՆ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2014թ.-ին: Ծրագրի իրագործման համար նախատեսված 775 մլն ԱՄՆ դոլարը հատկացվել է Ադրբեջանի պետբյուջեից և նավթաարդյունաբերական ընկերությունների բյուջեներից:

Ծրագիրը իր մեջ ներառում է մի քանի փուլեր՝ Մարաբդա-Թեթրիծղարո (29,2 կմ), Թեթրիծղարո-Ծալկա (49,7 կմ) և Ծալկա-Ախալքալաք (74.1 կմ) երկաթգծերի վերակառուցում, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ երկաթգծի կառուցում: Ծրագրի շրջանակներում բացի երկաթգծից, Ախալքալաքում կկառուցվի նաև նոր երկաթգծային կայարան:

Բաքու-Թբիլիս-Կարս ծրագրի իրագործման համար կկառուցվի 105 կմ նոր երկաթգիծ, որի 76 կմ-ը կկռուցվի Թուրքիայի տարածքում, իսկ 29 կմ-ը՝ Վրաստանի: Երկաթգծի առավելագույն ծանրաբեռնվածությունը կլինի 17 մլն տոննա:  

Նախնական շրջանում պլանավորվում է տարեկան երկաթգծի վրայով տեղափոխել 6,5 մլն տոննա բեռ և 1 մլն ուղևոր:

Share