Բաժին. Տնտեսական

FANNIE MAE-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 17,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012 թվականի արդյունքներով ամերիկյան Fannie Mae (FM) հիփոթեքային ընկերության զուտ շահույթը կազմել է 17,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2011 թվականն ընկերությունն ամփոփել էր 16,85 մլրդ ԱՄՆ դոլարի վնասով:

2012 թվականի արդյունքներով FM-ի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 12,5%-ով և կազմել 23 մլրդ ԱՄՆ դոլար:

Fannie Mae և վերջինիս հիմնական մրցակից Freddie Mae հիփոթեքային գործակալությունները առանցքային դեր են խաղում ԱՄՆ հիփոթեքային ֆինանսավորման համակարգում: Վերջիններս համարվում են 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջացման գլխավոր մեղավորներից:

Share