Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿԻՊՐՈՍԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 1 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Առաջիկա երեք տարիների ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Կիպրոսին կտրամադրի 1 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդն՝ ընդգծելով, որ ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ պաշտոնական որոշումն ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից կընդունվի մայիսին:  

Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումը: ԱՄՀ-ի կողմից 1 մլրդ եվրոն կտրամադրվի հենց այս ծրագրի շրջանակներում:

Համաձայն Կիպրոսի և երկրի միջազգային վարկատուների միջև ստորագրված համաձայնագրի՝  Կիպրոսում հարկաբյուջետային քաղաքականության «ուղղումներ» կիրականացվեն մինչև 2018 թվականը:

Share