Բաժին. Տնտեսական

ԵՀ ՆԱԽԱԳԱՀ. ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՄԱՍԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

Պարտքային ճգնաժամի ամենածանր մասը Եվրոգոտու երկրները հաղթահարել են, սակայն իրավիճակը դեռևս շարունակում է մնալ անկայուն: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Նա ընդգծել է, որ Եվրամիությանը հաջողվել է վերջ դնել Կիպրոսի հետ կապված անորոշությանը, և այժմ անհրաժեշտ է Կիպրոսի համար հաստատված ֆինանսական օգնության ծրագիրն իրականացնել հնարավորինս ճիշտ, որպեսզի հնարավոր լինի երկրի տնտեսությունը «ուշքի բերել»:

Հիշեցնենք, որ Եվրամիությունից առաջին վարկային տրանշը Կիպրոսն, ամենայն հավանականությամբ, կստանա մայիսին: Վարկային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ եվրո: Վարկը կտրամադրվի 2,5% տոկոսադրույքով: Վարկի մասով առաջին մարումը կիրականացվի 2022 թվականին: Նախատեսվում է, որ վարկն ամբողջությամբ կմարվի 12 տարվա ընթացքում:

Share