Բաժին. Տնտեսական

МТС-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 21% ԱՆԿՈՒՄ

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ռուսական օպերատոր MTC ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, զուտ շահույթը կրճատվել է 21%-ով և կազմել 42,95 մլրդ ռուսական ռուբլի: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 10%-ով և կազմել 270,83 մլրդ ռուբլի:

2012 թվականի արդյունքներով MTC խումբն ապահովել է 1,007 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 31%-ով: Խմբի տարեկան հասույթը կազմել է 12,436 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 0.9%-ով:

МТС-ը (ОАО “Мобильные ТелеСистемы”) բջջային կապի առաջատար օպերատոր է, որն իր գործունեությունն է ծավալում Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում` իր «ՎիվաՍել-ՄՏՍ» դուստր ընկերության միջոցով: Ընկերության հիմնական բաժնետերը «ԱՖԿ-Սիստեմա» հոլդինգն է:

Share