Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՄՊԱՅՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18.8 ԱՆԳԱՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2013թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում շամպայն գինիների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 18.8 անգամ և կազմել 31.9 հազար լիտր:

Միևնույն ժամանակ գինու արտադրության ծավալներն աճել են 3.2%-ով և կազմել 656.6 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են 6.3%-ով և կազմել 872.6 հազար լիտր: Օղու և օղու-լիկյորի արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 47%-ով և կազմել 1425.3 հազար լիտր:

Share