Բաժին. Տնտեսական

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԿԱ ՀԱԶԱՐ ԵՎ ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՐԻՔ

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2013/2014թթ. ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը, ինչպես նաև 2013/2014թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։ 

Արձանագրելով այն իրողությունը, որ տարբեր ուղղվածություն, մասնագիտացում ունեցող բուհերը, շուկայական պահանջարկից օգտվելով, սկսում են իրենց բուհի մասնագիտացմանը ոչ բնորոշ մասնագիտությամբ կադրեր պատրաստել՝ վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է հստակեցնել այս խնդրում նախարարության որդեգրած ռազմավարությունը և դրա հնարավոր փոփոխությունը։  

Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի կարծիքով` պետությունը պետք է էապես խստացնի իր վերահսկողությունը կադրերի որակի նկատմամբ։ Քննարկման ժամանակ օրինակ է բերվել ՏՏ ոլորտը, որտեղ տարեկան կա հազար և ավելի մասնագետի կարիք` ի տարբերություն իրավաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունների, որոնցով աշխատաշուկան հագեցած է։

Share