Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝  մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը:

Նշենք, որ 2011-2012թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար` 6 տոկոսը։

Share