Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆԸ ԳՈՀ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՈՐԱԿԻՑ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն անդրադարձել է երկիր մտնող գազի որակից բնակչության մոտ առաջացած բազմաթիվ բողոքներին:

Միլանի և Վրաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքերով, արդեն երկար ժամանակ է, ինչ Վրաստան վատ որակի գազ է մտնում: Այս ամենի պատճառը Ադրբեջանական գազատարի վատ վիճակն է, ինչի հետևանքով պարբերաբար գազի ճնշման անկում է տեղի ունենում: Այս ամենն էլ բողոքներ է առաջացնում բնակչության մոտ:

Share