Բաժին. Տնտեսական

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՕՐԻՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային ICIJ (International Consortium of Investigative Journalists) միությունը, որը մասնագիտացված է լրագրողական հետաքննությունների իրականացման մեջ, հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին պատկանող ապօրինի սեփականության և օֆշորային հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն: ICIJ-ի հրապարակման համաձայն՝ Իլհամ Ալիևը խախտել է երկրի սահմանադրությունը՝ զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2008 թվականին նախագահի ընտանիքի անդամները ձեռք են բերել բրիտանական Վիրգինյան կղզիներում գրացված Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները:

Միևնույն ժամանակ, ICIJ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևի բարեկամներին պատկանող ընկերությունները ստացել են պետական աջակցություն:

Share