Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ԱՃԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 3,063 մլն մարդ: Մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է մարտի 23-ին, ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով առաջին անգամ դիմում է ներկայացրել 385 հազար ամերիկացի: Նախորդ շաբաթվա համեմատ այս ցուցանիշն աճել է շուրջ 28 հազարով:

Արդյունքում, վերջին չորս շաբաթվա կտրվածքով գործազրկության նպաստ ստանալու համար առաջին անգամ ներկայացված դիմումների միջին քանակը կազմել է 354,25 հազար:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը՝ հաշվետու մեկ շաբաթվա ընթացքում երկրում գործազրկության նպաստ ստացողների ընդհանուր թիվը կրճատվել է շուրջ 8 հազարով:

Share