Բաժին. Տնտեսական

2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊՂՆՁԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ԿԿԱԶՄԻ 66 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ

Չիլիի Cochilco պղնձի պետական հանձնաժողովը հրապարակել է պղնձի համաշխարհային սպառման վերաբերյալ իր կանխատեսումները: Սպասվում է, որ ընթացիկ տարում համաշխարհային շուկայում պղնձի ավելցուկը կկազմի 66 հազար տոննա: Միևնույն ժամանակ, պղնձի մատակարարումների ծավալը կաճի 2,6%-ով և կկազմի 20,9 մլն տոննա, իսկ սպառումը կավելանա 1,4%-ով և կկազմի 20,83 մլն տոննա:

Cochilco-ի կանխատեսման համաձայն՝ 2014 թվականին պղնձի ավելցուկը կկազմի 89 հազար տոննա, ընդ որում՝ մետաղի մատակարումների ծավալը կաճի 3,1%-ով և կկազմի 21,55 մլն տոննա, իսկ սպառումը կաճի 3%-ով՝ կազմելով 21,46 մլն տոննա:

Նշենք, որ ըստ կանխատեսման՝ ընթացիկ տարում Չիլիում պղնձի արտադրության ծավալները տարեկան կտրվածքով կաճեն 2,6%-ով և կկազմեն 5,58 մլն տոննա, իսկ 2014 թվականին ցուցանիշը կգրանցի 2,6% աճ՝ կազմելով 5,73 մլն տոննա:

Share