Բաժին. Տնտեսական

ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ

2013թ. առաջին եռամսյակում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ:

Այսպես, ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ Intercontinental Exchange (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի աճը նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 2.4% (տ/տ նվազում՝ 4.6%): Արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գնի աճը ակնկալվում է եռ/եռ 0.7%-ով (տ/տ նվազում` 4.2%):

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակված պարենի գների ինդեքսը 2013 փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 0.12%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.5%-ով: 

Առաջին եռամսյակի արդյունքներով գնահատվում է հացահատիկի գնի աճ 10.0% (տ/տ աճը` 14.8%) և շաքարավազի գնի աճը 5% (տ/տ 25.0% նվազում):

Share