Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ – 2012

2012 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջեր է ճանաչվել Oracle տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը: Equilar վերլուծական ընկերության կողմից կազմված և հրապարակված վարկանիշի համաձայն՝ անցյալ տարի Լարի Էլիսոնը աշխատել է, ընդհանուր առմամբ, 96,2 մլն ԱՄՆ դոլար կամ օրական մոտ 263 հազար ԱՄՆ դոլար: 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, Լարի Էլիսոնի տարեկան աշխատավարձային վճարումներն աճել են շուրջ 24%-ով՝ չնայած այն հանգամանքին, որ 2012 թվականին Oracle ընկերության հասույթը կրճատվել է 22%-ով: Հատկանշական է, որ 2011 թվականին Լարի Էլիսոնը ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների վարկանիշում ընդամենը 26-րդն էր:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում HCA կլինիկաների ցանցի գլխավոր տնօրեն Ռիչարդ Բրեկենն է (38,6 մլն ԱՄՆ դոլար), երրորդ հորիզոնականում՝ Walt Disney-ի ղեկավար Ռոբերտ Այգերը (37,1 մլն ԱՄՆ դոլար):  

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը, ով անցյալ տարի հայտնվել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների վարկանիշի առաջին հորիզոնականում, այս տարի աշխատել է 4,2 մլն ԱՄՆ դոլար և «դուրս մնացել» վարկանիշից:

Share