Բաժին. Տնտեսական

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ճգնաժամից հետո ԱՄՆ-ի տնտեսության «վերակենդանացումը» շարունակվում է, սակայն իրավիճակը դեռևս հեռու է ցանկալիից: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն:

«Ներկայում ԱՄՆ-ի տնտեսությունը դարձել է առավել ուժեղ, քան չորս տարի առաջ, սակայն ակնհայտ է, որ ընդհանուր վիճակը հեռու է նրանից, ինչ մենք կցանկանայիք տեսնել», – ասել է Բեն Բերնանկեն:

Նա նաև նշել է, որ ամերիկյան բանկային համակարգում պարբերաբար անցկացվող սթրես-թեստերն օգնել են բանկերը դարձնել առավել կայուն և ուժեղ, քան մինչ 2008 թվականի ճգնաժամը:

Նշենք, որ ամերիկյան 18 խոշորագույն և համակարգային բանկերից 17-ը հաջողությամբ հաղթահարել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից ներկայացված սթրես-թեստերը, որոնց միջոցով գնահատվել է բանկերի դիմադրողականությունն ու դիմացկունությունը՝ վատագույն սցենարային զարգացումների պայմաններում:

Share