Բաժին. Տնտեսական

ՈՍԿԻՆ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Ոսկին այլևս այն չէ. ներդրողները, ովքեր ցանկանում են պահպանել իրենց միջոցները, չեն վստահում ոսկուն: Նման կարծիք է հայտնել ամերիկացի ֆինանսիստ և հայտնի ներդրող Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ շատ ներդրողներ հիասփաթվել են և ներդրումների տեսանկյունից ոսկին այլևս չեն համարում գրավիչ: Միևնույն ժամանակ, Սորոսը վստահ է, որ այս թանկարժեք մետաղը դժվար թե ամբողջությամբ կորցնի իր դիրքը, քանի որ, այսպես թե այնպես,  ոսկու նկատմամբ պահանջարկը «կապահովեն» կենտրոնական բանկերը:

Share