Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՕՖՇՈՐՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ

Միջպետական մակարդակով բանկային տվյալների ավտոմատ փոխանակման թույլտվության խնդրանքով Եվրամիության անդամ երկրները նամակ-դիմում են ներկայացրել Եվրահանձնաժողով: Նամակ-խնդրանքը ներկայացրել են, մասնավորապես, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Իտալիան:   

Ինչպես հայտնի է դարձել՝ նամակում եվրոպական երկրներն առաջարկում են Եվրամիության տարածքում ստեղծել հատուկ կառույց, որը կզբաղվի երկրների միջև ֆինանսական փոխգործակցության հարցերով: Նախատեսվում է, որ կառույցի միջոցով կապահովվի տարբեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման գործընթացը:

Ըստ վերլուծաբանների՝ այս քայլով եվրոպական երկրները փորձում են նոր մոտեցում ցուցաբերել օֆշորային գոտիների դեմ պայքարում: 

Share