Տնտեսական

Հունվարի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ սահմանափակումները՝ Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում ներդրումների վերաբերյալ

Չինաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունում ամերիկյան ներդրումների սահմանափակումները, որոնք ներառում են կիսահաղորդչային և միկրոէլեկտրոնիկայի ոլորտը, քվանտային տեխնոլոգիաները և արհեստական ​​բանականությունը, ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 2-ից։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը սահմանում է Չինաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունում ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին ներդրումներ կատարելու վերջնական պահանջները: Ամերիկյան իշխանությունները մտավախություն ունեն, որ նման ներդրումները կարող են ուղղված լինել «զգայուն տեխնոլոգիաների և արտադրանքի» զարգացմանը, որոնք ենթադրաբար կարող են «խաթարել ԱՄՆ ազգային անվտանգությունը»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի օգոստոսի 9-ին հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ է նախատեսում նման ներդրումների համար։

Փաստաթուղթն արգելում է ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին որոշակի ներդրումներ կատարել կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության բնագավառում, ինչպես նաև մտցվել է  ԱՄՆ իշխանություններին այդ ոլորտում այլ գործարքների մասին ծանուցելու պահանջ։ Բացի այդ, այն սահմանում է բացառություններ այն կանոններից, որոնք թույլ են տալիս ԱՄՆ քաղաքացիներին թույլտվություն ստանալ որոշակի ոլորտներում ներդրումներ կատարելու համար, եթե դա բխում է «Միացյալ Նահանգների ազգային շահերից», ինչպես նաև որոշ այլ դեպքերում:

Նաև ամերիկյան իշխանությունները սահմանել են մի շարք պատժամիջոցներ, որոնք կկիրառվեն նրանց նկատմամբ, որոնք չեն հետևի այս կանոններին։ Խախտումները ենթարկվում են վարչական կամ քրեական պատասխանատվության և տուգանք, որի չափը կարող է կրկնապատիկ լինել այն ներդրման չափից, որի համար նախատեսված է տույժ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share