Բաժին. Տնտեսական

BOFA-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ 500 ԵՎՐՈՅԱՆՈՑ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ

Bank of America-ի վերլուծաբանները Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ) առաջարկել են շրջանառությունից հանել 500 եվրոյանոց թղթադրամները: Վելուծաբանները գտնում են, որ նման որոշումը կնպաստի եվրոյի փոխարժեքի իջեցմանը: Արդյունքում, կշահեն եվրոպացի արտահանողները, կխթանվի տարածաշրջանի տնտեսական աճը:

500 եվրոյանոց թղթադրամները բավականին «թանկ են», սակայն մեծ կիրառություն չունեն ԵՄ երկրներում: Այս թղթադրամները ստացել են «Բեն Լադեն» մականունը. բոլորը գիտեն նրա գոյության մասին, սակայն ոչ ոք երբեք չի տեսել:

Նշենք, որ ավելի վաղ Հանցագործությունների դեմ պայքարի բրիտանական գործակալությունը հայտարարել էր, որ նշված թղթադրամների 90%-ը գտնվում է հանցագործների մոտ:

Share