Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱՆ

Չինաստանի կառավարությունը բրիտանական HSBC բանկին լիցենզիա է տրամադրել, որը հնարավորություն կտա բանկին Չինաստանի արտարժույթի շուկայում ուղղակի առևտուր իրականացնել չինական յուանով և ավստրալիական դոլարով: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ համանման լիցենզիա են ստացել նաև Australia & New Zealand Bank-ը և Westpac Banking Corporation-ը: Սպասվում է, որ այս երեք բանկերը կդառնա չինական արտարժութի շուկայում մարկետ-մեյքերներ:  

Նշենք, որ Չինաստանը հանդիսանում է Ավստրալիայի խոշորագույն առևտրային գործընկերը: Չինաստանին բաժին է ընկնում Ավստրալիայի ածխի և հանքաքարի արտահանման ծավալի 20%-ը:

Share