Բաժին. Տնտեսական

ԱՀԿ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽՈՐԱՆՈՒՄ Է ՊՐՈՏԵԿՑԻՈՆԻԶՄԸ

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել և արդյունքում կրճատել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը: Հրապարակված հաղորդագրության համաձայն` 2013 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 3,3%-ով: Նշենք, որ մինչ այս ԱՀԿ-ն կանխատեսել էր համաշխարհային տնտեսության 4,5% աճ:

ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամիի խոսքով` 2013 թվականին համաշխարհային առևտրի ոլորտում սպասվում են ոչ այնքան դրական զարգացումներ. ԱՀԿ դիտարկումների համաձայն` շատ երկրներում խորանում է պոտեկցիոնիզմը:

Նշենք, որ 2012 թվականին համաշխարհային առևտրի ծավալն աճել է ընդամենը 2%-ով: ԱՀԿ-ն նշում է, որ առավել վատ իրավիճակ գրանցվել է միայն 2009 թվականին, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընդհանուր ֆոնի վրա միջազգային առևտրի ծավալը կրճատվել էր:

Share