Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ (PC/DESKTOP) ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Համակարգչային շուկան հետազոտող IDC և Gartner ընկերությունների կողմից 2013թ.-ի առաջին կիսամյակում աշխարհում համակարգիչների վաճառքների ոսումնասիրությունը ցույց է տվել, որ վաճառքի ծավալները կտրուկ նվազել են: Նվազման հիմնական պատճառն այն է, որ մարդիկ գերադասում են գնել նոթբուքեր և հատկապես պլանշետներ:

ICD-ի տվյալների համաձայն, 2013թ.-ի առաջին եռամսյակում համակարգիչների վաճառքի ծավալները նվազել են 14%-ով: Նման անկում չէր գրանցվել վերջին 17 տարիների ընթացքում: Gartner-ի տվյալներով՝ վաճառքի ծավալները նվազել են միայն 8%-ով: Անկախ փորձագետների կողմից նշվում է անկման 11.6-14% ցուցանիշ:

Վաճառքի ծավալները նվազում են գրեթե բոլոր մեծ արտադրողների մոտ` Hewlett-Packard, Dell, Asus և Acer, և միայն Lenovo-ն է, որ գրանցել է աճ:

IDC և Gartner ընկերությունների կողմից այս տարվա համար կանխատեսվում է 200 միլիոն համակարգչի վաճառք: Անցյալ տարի սույն թիվը կազմել էր 350 միլիոն:

Share