Բաժին. Տնտեսական

ՀԱՅ ԵՎ ՍԼՈՎԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացել է սլովակ և հայ գործարարների հանդիպում, որի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 10 մլն դոլարի, սակայն արտահանման ծավալները շատ փոքր են, և կան չօգտագործված ռեզերվներ։ Վարդանյանը փաստել է, որ համագործակցության համար առաջնային են գյուղատնտեսական մթերքների վերամշակման, շինարարության, տուրիզմի և բարձր տեխնոլոգիաների ոլորտները։

Սլովակիայի Առևտրի և ներդրումների գործակալության ներկայացուցիչ Պավել Չոբիրկան նշել է, որ Հայաստանի ներդրումային մթնոլորտը բավականին գրավիչ է, և սլովակ գործարարները նպատակամիտված են հայաստանյան շուկայում համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու։

Share