Բաժին. Տնտեսական

ՎՐԱՑԱԿԱՆ «ԲՈՐԺՈՄԻՆ» ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ

Վրացական «Բորժոմի» հանքային ջուրը կարող է վերադառնալ ռուսական շուկա: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «Բորժոմին» կդառնա վրացական երրորդ ընկերությունը, որն այս տարի հետ է վերադարձել ռուսական շուկա:

Նշենք, որ վրացական գինու և հանքային ջրերի ներմուծումը ՌԴ դադարեցվել էր 2006 թվականից՝ պայմանավորված ռուս-վրացական հարաբերությունների վատացմամբ:

Share