Բաժին. Տնտեսական

OPEL-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆԸ GM-Ը ԿՈՒՂՂԻ 4 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Ամերիկյան General Motors ընկերությունը մտադիր է իր եվրոպական բիզնեսի` Adam Opel AG-ի զարգացմանն ուղղել 4 մլրդ եվրո: Նման որոշում է կայացրել GM ընկերության տնօրենների խորհուրդը: Ծրագրի համաձայն` GM-ը ներդրումները կիրականացնի 4 տարվա ընթացքում:

Այս ֆինանսավորմամբ Opel ընկերությունը կթողարկի նոր 23 մոդել, ինչպես նաև 13 տեսակի նոր շարժիչ:

GM ընկերության նախագահ Դեն Ակերսոնը նշել է, որ անհրաժեշտ է Եվրոպայում պահել GM-ի բիզնես-ներկայությունը:

Opel ընկերության ներկայացուցիչ Կարլ-Թոմաս Նոյմանը նշել է, որ Opel-ի ֆինանսավորումը կապված է GM-ի կողմից մշակված «Drive 2022» ծրագրի հետ, որի իրականացման արդյունքում Opel-ը կկարողանա վերադարձնել իր դիրքը եվրոպական շուկայում:

GM-ը Opel ընկերությունը գնել է 1929թ.-ին: Մինչ այսօր Opel-ը կարևոր դեր է խաղում GM-ի հաջողություններում:

Share