Բաժին. Տնտեսական

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐԳԱՆՔԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է BMW-Ն

Հրապարակվել է աշխարհի 100 ամենահեղինակավոր և ամենամեծ հարգանք վայելող ընկերությունների վարկանիշը: Այն կազմել է Reputation Institute-ը` հարցում իրականացնելով 15 երկրի 55 հազար սպառողների շրջանում:

Հեղինակության վարկանիշի առաջին հորիզոնականում գերմանական BMW ավտոկոնցեռն է: Առաջին եռյակում հայտնվել են նաև ամերիկյան The Walt Disney Company-ն և շվեցարական Rolex-ը:

Առաջատար տասնյակում հաջորդաբար հայտնվել են նաև ամերիկյան Google, գերմանական Daimler (Mercedes-Benz), ճապոնական Sony, ամերիկյան Microsoft, ճապոնական Canon, շվեցարական Nestle և դանիական LEGO Group ընկերությունները:

Share