Բաժին. Տնտեսական

2024թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 33,684.6 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.6%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 12.5%-ով և կազմել 10,680.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 23․6%-ով և կազմել 1,580.7 տոննա։

Share