Բաժին. Տնտեսական

ՖԼԵՇ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ IBM-Ը ՆԵՐԴՐԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

IBM ընկերությունը ներդրել է 1 մլրդ դոլար՝ նոր սերնդի ֆլեշ-հիշողություն պարունակող սարքերի մշակման և արտադրման համար: IBM-ի մասնագետների խոսքով, ֆլեշ-հիշողություն պարունակող սարքերը ավելի արագ և հուսալի են, քան կոշտ սկավառակները:

IBM-ի ներկայացուցիչները նշել են, որ նոր սերնդի «ֆլեշները» թույլ կտան ֆայլերը տեղափոխել ոչ-թե միլիվայրկյաններում, այլ միկրովայրկյաններում: Բացի արագությունից, «ֆլեշները» ավելի խնայող են, քան մնացած տիպի հիշողության սարքերը: Մասնագետների խոսքերով, այս ամենը ֆայլերի տեղափոխման արագությունը կկրճատի 90%-ով: 

Բացի ֆլեշ-կրիչներից, ընկերությունը նախագծում է նաև նոր սերվերային հիշողություն պարունակող սարքեր: 

Նշվում է, որ IBM ընկերությունը նախատեսված 1 մլրդ դոլար գումարը կծախսի 12 նոր լաբորատորիաների ստեղծման, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից գիտնականների ներգրավման համար:

Հարկ է նշել, որ IBM-ի ստեղծած վերջին FlashSystem 820 Ֆլեշ սարքը, չնայած իր փոքր չափերին, կարողանում է ներբեռնել 24TB ֆայլ և սովորական կոշտ սկավառակից արագ է 20 անգամ: IBM-ի մասնագետները նշել են, որ սա դեռ վերջը չէ:

Share