Բաժին. Տնտեսական

FACEBOOK-Ի ՊԱՏՃԱՌՈՎ NASDAQ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԶՐԿՎԵԼ Է 500 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԲՈՆՈՒՍԻՑ

2012 թվականի արդյունքներով ամերիկյան Nasdaq բորսայի գործադիր տնօրեն Ռոբերտ Գրեյֆելդի տարեկան բոնուսը կրճատվել է 62%-ով և կազմել 1,35 մլրդ ԱՄՆ դոլար: Facebook-ի IPO-ի (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) հետ կապված միջադեպի պատճառով Գրեյֆելդի բոնուսից պահվել է նաև շուրջ 542 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովը (SEC):

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն, որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել էր շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել էր 18.4 մլրդ ԱՄՆ դոլար: IPO-ի շրջանակներում վաճառվել էր Facebook-ի 421.2 մլն արժեթուղթ:

Բորսայում առևտրի մեկնարկի պահին առաջացած համակարգչային խնդիրների պատճառով մի շարք ընկերություններ և ներդրողներ հնարավորություն չեն ունեցել մասնակցել IPO-ին, որի արդյունքում վերջիններիս կրել են զգալի վնասներ:

Սպասվում է, որ Facebook-ի IPO-ի ընթացքում բորսայի մեղքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով տուժած ընկերությունների վնասները կփոխհատուցվեն:

Share