Տնտեսական

12 տարվա ընթացքում Ռուսաստան են բերվել ռեկորդային թվով նոր ավտոմեքենաներ

Հոկտեմբերին Ռուսաստան է ներմուծվել 112 հազար նոր մարդատար ավտոմեքենա, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 12 տարիների ընթացքում: Այս մասին ասվում է Autostat վերլուծական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Autostat-ն ընդգծել է, որ ընթացիկ տարվա մայիսից մեքենաների ներմուծումը ամսից ամիս աճում է։

Հոկտեմբերին ամենաշատ ներկրված նոր ավտոմեքենան եղել է Geely Monjaro քրոսովերը: Հաջորդում են Chery Tiggo 4 Pro-ն, Tiggo 7 Pro Max-ը, Haval M6-ը և GAC GS3-ը:

2024 թվականի 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է ներմուծվել 795 հազար նոր մարդատար ավտոմեքենա, ինչը 45.4%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Share