Բաժին. Տնտեսական

ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՀԻՄՆԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հիմնել է քաղաքական կուսակցություն, որն աշխատելու է միգրացիոն քաղաքականության, կրթության զարգացման և տեխնոլոգիաներում ներդումներ կատարելու ուղղությամբ: Այս մասին Washington Post-ի իր բլոգում գրել է Մարկ Ցուկերբերգը: Ցուկերբերգի նորաստեղծ կազմակերպությունը կկոչվի FWD.us:

Ցուկերբերգը գտնում է, որ ԱՄՆ կառավարության կողմից ստանձնած ներկայիս միգրացիոն քաղաքականությունը հնարավորություն չի տալիս համագործակցել այլ երկրների աշխատասեր և տաղանդավոր մարդկանց հետ:

Ըստ Ցուկերբերգի՝ ԱՄՆ ՏՏ ոլորտը նպատակասլաց ուսանողների կարիք ունի, որոնք կարող են հավաքագրվել աշխարհի տարբեր երկրներից:

Ցուկերբերգը նաև կարևորել է գիտական հետազոտություններում ներդրումների իրականացումը:

Կուսակցությանն արդեն անդամակցել են Սիլիկոնային հովտի մի շարք լիդերներ, մասնավորապես, LinkedIn-ի հիմնադիր Ռիդ Հոֆմանը:

Share