Բաժին. Տնտեսական

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 400 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Տիեզերական ծառայությունների համաշխարհային շուկան, որի ընդհանուր ծավալն այժմ կազմում է 300-400 մլրդ ԱՄՆ դոլար, մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 1,5 տրլն ԱՄՆ դոլար:Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ներկայացնելով այս ոլորտում Ռուսաստանի ծրագրերը:

Սպասվում է, որ 2013-2020թթ. Ռուսաստանում տիեզերական գործունեության զարգացման համար կտրամադրվի 1,6 տրիլիոն ռուբլի:

Նշվում է, որ հատուկ ուշադրության կարժանանան կիրառական և գիտատեխնոլոգիական ուղղությունները:

Share