Բաժին. Տնտեսական

WELLS FARGO-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 22% ԱՃ

Ամերիկյան Wells Fargo & Company բանկը 2013 թվականի առաջին եռամսյակն ամփոփել է շահույթի աճով: Ըստ հրապարակված հաշվետվության՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել է 5,17 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 22%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկի հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 2%-ով և կազմել 21,26 մլրդ ԱՄՆ դոլար:

Ակտիվների ծավալով, որոնք գնահատվում են 1,37 տրիլիոն ԱՄՆ դոլար, Wells Fargo & Company-ն հանդիսանում է ԱՄՆ չորրորդ խոշոր բանկը:

Share