Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՃԻ ՄԻՆՉԵՎ ՀՆԱ-Ի 127%-Ը

Կանխատեսվում է, որ մինչև 2015 թվականը Կիպրոսի պետական պարտքը կաճի մինչև ՀՆԱ-ի 127%-ը: Միևնույն ժամանակ, սպսսվում է, որ մինչև 2020 թվականը ցուցանիշը կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 102%-ը: Այս մասին նշվում է Կիպրոսի վարկատուների՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված փաստաթղթերում:

Նշենք, որ վերջին գնահատականներով՝ Կիպրոսի տնտեսության փրկության համար կպահանջվի 23 մլրդ եվրո: Այս գումարից 10 մլրդ եվրոն Կիպրոսին կտրամադրեն միջազգային վարկատուները, իսկ մնացյալ 13 մլրդ եվրոն երկիրը պետք է «ստեղծի» սեփական ուժերով:

Նշենք, որ Կիպրոսը Եվրամիության անդամ է 2004 թվականից:

Կիպրոսի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գնահատվում է 18 մլրդ եվրո:

Share